Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանուն լիբերալիզմի և գլոբալիզմի Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան

Հանուն լիբերալիզմի և գլոբալիզմի Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան
04.05.2025 | 10:14

ԵՄ էկզիստենցիալ գոյաբանական վտանգը գալիս է ԱՄՆ-ից, ոչ թե Ռուսաստանից։

27 երկրից բաղկացած միությունը կարող է պահպանել իր գոյությունը միայն վերազգային գաղափարախոսությամբ, տվյալ դեպքում՝ գլոբալիզմ եւ լիբերալիզմ։

Հակառակ դեպքում, եթե իշխանության գան ազգայնական կամ կրոնական արժեքների վրա հենվող ուժերը, ինչպես ԱՄՆ-ում, ԵՄ-ը կփլուզվի

Դրա համար ԱՄՆ-ի ներկա վարչակազմը պաշտպանում է ընտրություններից հեռացված Ռումինիայի նախագահի թեկնածուին, Ֆրանսիայում՝ Մարի Լը Պենին, Գերմանիայում՝ աջ AFG-ին։

Հանուն ԵՄ փրկության, հետևապես, հանուն լիբերալիզմի և գլոբալիզմի Եվրոպան պետք է զոհաբերի դեմոկրատիան՝ խոսքի, խղճի և քաղաքական ազատությունները։

Կարճ ասած, հանուն «դեմոկրատիայի» և «ազատությունների», պետք է սահմանափակել դեմոկրատիան ու ազատությունները։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ